Կրեմլում հաստատել են Հայաստանի, ՌԴ-ի ու Ադրբեջանի ղեկավարների հավանական հանդիպման լուրը

Արցախ 07.11.2021   17:00   1970

Կրեմլում հաստատել են այն տեղեկությունը, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։

«Այս, իսկապես այդպիսի հանդիպում նախապատրաստվում է, նախապատրաստվում է տեսակոնֆերանսի ձևաչափով»,-հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ինտերֆաքս» գործակալությանը։

Ավելի վաղ «Ռոսիա-1» հեռուստաընկերությունը տեղեկացրել էր, որ հաջորդ շաբաթ չի բացառվում երեք երկրների ղեկավարների մասնակցությամբ միջոցառումները՝ նվիրված Արցախի վերաբերյալ կնքված եռակողմ հայտարարության մեկ տարվան։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Կրեմլ, ադրբեջան, տեսակոնֆերանս, Հայաստան, Դմիտրի Պեսկով, ԼՂ, պատերազմ Արցախում, Ռուսաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon