«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյանի հայտարարությունը. Այսօրվա ձեր ամեն քայլը, ամեն զանգը, ամեն հորդորը հաշիվ է

Լևոն Զուրաբյանի հայտարարությունը. Այսօրվա ձեր ամեն քայլը, ամեն զանգը, ամեն հորդորը հաշիվ է

Հայ ազգային Կոնգրեսի փոխնախագահ, Կոնգրեսի ընտրական շտաբի պետ, Կոնգրեսի ցուցակով պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյանի  հայտարարությունը.

Սիրելի ընկերներ,
Իսկապես ճակատագրական ընտրություններ են, եւ մեր ազգի ճակատագիրն այսօր բառիս բուն իմաստով գտնվում է ձեր ձեռքերում: Գիտեք, ինչ է պետք անել հանուն խաղաղության, կայունության, քաղաքացիական անդորրի (եւ ոչ` անդունդի :)), պետականության ամրացման, արդարության եւ առաջընթացի:

Մի սահմանափակվեք քվեարկելով, այսօր դուք երկրի փրկության զինվորն եք, կապվեք ձեր մտերիմների, բարեկամների, ծանոթների հետ, հաղորդեք նրանց լրջանալու պահի զգացումը, մտահոգությունը երկրի ապագայի համար եւ հույսը:

Ապագայի համար այս կռիվը երբեք այսքան կարեւոր չի եղել եւ այս կռվի ելքը երբեք այսքան կախված չի եղել ձեզանից, քան այսօր: Այսօրվա ձեր ամեն քայլը, ամեն զանգը, ամեն հորդորը հաշիվ է:
Մեր երկրին` հաղթանակ: