Լարված իրավիճակ Ամուլսարում (տեսանյութ)

Կարևոր 01.07.2020   13:00   426

«Հանքահենների վարձած նոր պահնորդական կազմակերպությունը լարվածություն է ստեղծում Ամուլսարում։ Նախորդ օրը նրանք զինված ներխուժել էին պահպանության կետ, ճզմել սպանել Ամուլսարի պահպանների խնամած շների ձագերին, զենքով հրապարակային հոխորտացել։
Այսօր իրավիճակը շարունակում է լարված մնալ, որովհետև նախորդ օրվա ձեռք բերած պայմանավորվածություններ՝ կարծես չեն պահպանվում։
Ամուլսարի պահպանության պայքարը խաղաղ ոչ բռնի անհնազանդություն է, իսկ ահա վարձած կազմակերպությունը հստակորեն սադրանքի է գնում։
Լիդիան Ինթերնեշընըլը լուծարվել կամ վերակազմակերպվել ու անցել է իր պարտատերերերից երեք ներդրումային ֆոնդերի՝ Orion Resource Partners-ի, Osisko Mining-ի and Resource Capital Fund-ի տիրապետմանը, ներկայիս բոլոր սեփականատերերը պատասխանատու են ստեղված իրավիճակի համար։

Հիմա 2 մեքենայով գնում ենք Ամուլսարի «պոստեր»»։

Համահայկական բնապահպանական ճակատի անդամ  Լևոն Գալստյան

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ամուլսար

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon