Լարված իրավիճակ է Երևան-Երասխ ավտոճանապարհին։ Գյուղացիները փակել են ճանապարհը

Հասարակություն 16.09.2020   11:55   103

Արարատի մարզի Շահումյան համայնքի բնակիչներն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, փակել են Երևան-Երասխ մայրուղին՝ բողոքելով խաղողի մթերման ցածր գներից. պահանջում են հանդիպում պատկան մարմինների հետ։

Նրանք նշում են, որ խաղողի ցածր գների պատճառով չեն կարողանում մթերում իրականացնել։

 «Թող մի ստանդարտ գին սահմանեն. ժողովուրդը վարկեր է վերցրել, Ռուսաստան չեն գնացել, մնացել ու մշակել են։ Եթե մեր մթերման ինքնարժեքը 100 դրամ է, ես ո՞նց վարկ մուծեմ։ Ենթադրենք, որ մի կերպ ինքնարժեքը հանեցինք, բա ինչո՞վ գոյատևենք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակցիայի մասնակիցներից մեկը ասաց, որ եթեիմանար՝ մթերում իրականացնողից գործարանն վերցնելու է ոչ թե 150, այլ 100 դրամով, ինքը վարկ չէր վերցնի.

«50 տոկոսով վարկ ես տվել ինձ, հիմա ես որտեղի՞ց եմ փակելու։ Ոնց է լինում, որ 1400 դրամով օղի եք վաճառում, բայց 100 դրամով խաղող եք մթերում։ Շատ շնորհակալ ենք պարոն վարչապետին, որ մեզ նման վիճակի մեջ է գցել»։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Բողոքի ակցիա, Երևան-Երասխ, խաղողի մթերում, Արարատի մարզ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon