Լարված իրավիճակ ՊՆ շենքի մոտ (ուղիղ)

Քաղաքական 09.04.2021   13:32   184

Արցախյան 44-օրյա պատերազմից ժամանակ և դրանից հետո անհետ կորածների և գերեվարվածների ծնողները ՀՀ պաշտպանության նախարարության մոտ բողոքի ակցիա են իրականացնում:
Ծնողները հանդիպում են պահանջում են ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ:

Շենքի մոտ հավաքված են նաև բազմաթիվ ոստիկաններ:

Բողոքի ակցիայի մասնակիցները փորձում էին կոտրել դեպի ՊՆ շենք գլխավոր մուտքի դարպասը, արդյունքում դարպասի մի մասը պոկվել է: Ի վերջո, ոստիկաններին հաջողվեց նրանց հեռացնել դապրասի մոտից: Նրանք պատ են կազմել, որպեսզի թույլ չտան բողոքի ակցիայի մասնակիցներին մոտենալ դարպասին:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ով բանակցում է բողոքի ակցիայի մասնակիցների հետ: 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon