«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Լավրով. «Բաքուն և Երևանը շահագրգիռ են կատարել պայմանավորվածությունները.Մենք կօգնենք»

Լավրով. «Բաքուն և Երևանը շահագրգիռ են կատարել պայմանավորվածությունները.Մենք կօգնենք»

Մոսկվան կարծում է, որ Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ չեն մնա թղթի վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Նա նշել է, որ Մոսկվայում ապրիլի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների կայացած հանդիպման արդյունքները զգալով, ինչպես նաև տեսնելով այն մթնոլորտը, որում տարվում են աշխատանքները, ինքը հիմքեր ունի կարծելու, որ թե՛ Բաքուն, թե՛ Երևանը շահագրգռված են, որ պայմանավորվածությունները այս անգամ թղթի վրա չմնան: «Մենք դրան կօգնենք»,- ասել է Լավրովը:

Մոսկվայում ապրիլի 15-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատել են կողմերի մտադրությունը՝ շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը:

Ընդգծվել է շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Նրանք նաև պայմանավորվել են փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն են հայտնել գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ ԶԼՄ ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով:

Նյութը հասանելի է նաև ռուսերեն