Լենա Նանուշյան. Հայաստանում էպիդեմիան անցել է երրորդ փուլին
Հայաստանում էպիդեմիան անցել է երրորդ փուլին, որը բնորոշվում է տարածվածությամբ և ըստ այդմ վերջին օրերին հնարավոր չի լինում կոնտակտավորին ու վարակի աղբյուրը պարզել։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, մամուլի ասուլիսին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։
«Եթե էպիդեմիայի առաջին օրերին նախապատրաստական աշխատանքներ էինք իրականցնում և մարտին գտնվում էինք առաջին փուլում, ապա մեր էպիդեմիան անցավ երկրորդ փուլին, որը ենթադրում էր կլաստերային հիվանդութունների արձանագրում:
Ներկայումս էպիդեմիան անցել է 3-րդ փուլին, որը վերջին փուլն է և տարածվածությամբ է բնորոշվում, տեղի է ունենում հիվանդության համայնքային փոխանցում։
Եթե առաջին օրերին կարողանում էինք հիվանդության ցանկացած դեպք հայտնաբերել, թե վարակի աղբյուրը որտեղից էր եկել, վերջին օրերին՝ կապված տարածվածության ընդլայնման հետ, հնարավոր չի լինում հայտնաբերել կոնտակներին և աղբյուրը, թե անձն ումից է վարակվել»,- ասաց Նանուշյանը՝ նշելով, որ այդ պատճառով հնարավոր չի լինում համաճարակաբանական բոլոր միջոցառումներն իրականացնել արդյունավետ։