ԼՀԿ-ն՝ Խաժակյանին Ավագանուց հետ կանչելու մասին (տեսանյութ)

Քաղաքական 17.12.2019   13:27   379

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունի մեկ ներկայացուցիչ Ավագանու «Լույս» խմբակցությունում, և կառավարման խորհուրդը եթե որոշի, այդ ներկայացուցիչը՝ Դավիթ Խաժակյանը, պետք է դուրս գա ավագանուց: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Սա կարևոր հարց է, հազարավոր նամակներ ենք ստանում, կուսակցության մեդիաթիմը հետևում է քաղաքացիների արձագանքներին, զեկույցներ են ներկայացվում, քաղաքացիներին ուզում ենք ասել՝ լսում ենք ձեզ, լսել ենք ձեզ, ձեր ձայները հասնում են, դրանից բխող քայլեր ենք կիրառում:

Երեկվա Ավագանու ելույթներից հետո պետք է ինչ-որ կերպ արձագանքեինք մեզ գրողներին և հարցնողներին: Սա այդ արձագանքն է, այն կունենա նաև ապագայում կայացվելիք որոշում»,- ասաց նա:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց, որ Դավիթ Խաժակյանի աշխատանքից շատ գոհ են, բայց իրավիճակ կա, երբ այն պարոն Խաժակյանի ազդեցությունից դուրս է, բայց դրա համար Դավիթ Խաժակյանը պատասխանատավություն է կրում՝ որպես խմբակցության ղեկավար։

«Մեդիան ծածկում են սկանդալային ինչ-որ բաներ, բայց ոչ իրական մարդկանց գործունեությունը: Եթե աշխատանքը կորչում է, քաղաքացիները չեն տեսնում այդ աշխատանքը, չկա այդ ընկալումը, արդյո՞ք անհրաժեշտ է, որ մենք շարունակենք այդտեղ լինել: Մենք այդ խմբակցությունում ունենք մեկ անդամ, նրա բովանդակային, արժեքային քննադատությունը լսելի չի լինում»,- ասաց Մարուքյանը՝ նշելով, որ «լայնորեն լուսաբանվեց Խաժակյանի գործընկերների սկանդալային պահվածքը, բայց ոչ նրա՝ քաղաքապետարանին ուղղված արժեքավոր քննադատությունը»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց.

«Լուսավոր Հայաստանն» ունի իր օրակարգը, հետևաբար, երբ կուսակցությունը գնահատում է, որ «Լույս» խմբակցությունը պարբերաբար շեղվում է կուսակցության գծից, մենք պետք է կարողանանք հասկանալ, թե որքանո՞վ է նպատակահարմար մեր մասնակցությունն այդ խմբակցությունում կամ ինչ ձեւաչափով է նպատակահարմար շարունակել: 
Մենք պետք է պատասխանատվություն կրենք մի բանի համար, որի հետ կուսակցությունն ամբողջությամբ համաձայն է: Այս առումով, մենք պետք է քննարկենք, թե ինչ պետք է արվի այն պարագայում, երբ տեսնում ենք, որ պատասխանատվություն ենք կրում մի բանի համար, որը մեր կուսակցության օրակարգում ներառված չէ, եւ կուսակցությունը չունի ազդեցություն այդ վարքագծի համար»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Լուսավոր Հայաստան», Դավիթ Խաժակյան, Մանե Թանդիլյան, Էդմոն Մարուքյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon