««Լիդիանի» պահնորդները հարձակվել են Ամուլսարի պաշտպանների վրա և ծեծի ենթարկել» (տեսանյութ)

Կարևոր 07.09.2020   10:26   126

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Համաձայն տեղեկությունների այսօր գիշերը «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից վարձված նոր պահնորդական կազմակերպության ծառայողները հարձակվել են Ամուլսարի պաշտպանների վրա և ծեծի ենթարկել նրանց: Համաձայն ականատեսների բռնություն է գործադրվել նաև ոստիկանի վրա:

Պետք է հայտնեմ, որ նախորդ օրը գործընկերոջս` Գեւորգ Գորգիսյանի Gevorg Gorgisyan-ի հետ եղել ենք Ամուլսարում, զրուցել ենք պաշտպանների հետ: Դիրքերում հերթապահություն էր իրականացնում նաև ՀՀ Ոստիկանությունը, ինչը շատ անհրաժեշտ է, բայց հերթապահող երկու ոստիկանի դիմաց կային պահնորդական 5-6 ծառայողներ: Նշեմ նաև, որ մասնավոր պահնորդները մեր այնտեղ գտնվելու ամբողջ ընթացքում մեզ տեսանկարահանել են, ինչի թույլտվությունը և իրավունքը չունեին:

Երբ անհրաժեշտ է բերման ենթարկել քաղաքացիներին, ոստիկանությունը կուտակում է բավարար ուժեր, բայց երբ անհրաժեշտ է պաշտպանել և կանխել բախումները, երկու ոստիկանը բավարար է համարվում: Սա սխալ է:

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia-ը պետք է օբյեկտիվորեն քննի բոլոր հանգամանքները, իսկ մեղավորները պիտի ենթարկվեն պատասխանատվության»:

Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հարձակվել և ծեծի են ենթարկել Ամուլսարի պաշտպաններին՝ կից տեսանյութ հրապարակելով:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ոստիկանություն, Լիդիանի պահնորդներ, Ամուլսարի պահապաններ, Անի Սամսոնյան, Հայաստան, Ամուլսար

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon