«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Լուսադեմին թշնամական ուժերը հարվածներ են հասցրել Շուշիին ու Ստեփանակերտին (տեսանյութ)

Լուսադեմին թշնամական ուժերը հարվածներ են հասցրել Շուշիին ու Ստեփանակերտին (տեսանյութ)

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

«Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ-ն տեղեկացնում է, որ լուսադեմին թշնամին հերթական անգամ խախտել է հումանիտար հրադադարն ու վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:

Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին:

«Շուշիին ու Ստեփանակերտին հարվածել են ավելի հզոր միջոցներով», հաղորդել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

ՊԲ ստորաբաժանումները դիմել են համարժեք գործողությունների հակառակորդին լռեցնելու համար։

Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո է:

Տեսանյութում՝ «թշնամու ձեռագիրը. գիշերը ադրբեջանական զինուժը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, հրթիռակոծել է Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը», գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը