ԼՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի հուլիսի 7-ից հետո (ուղիղ, տեսանյութ)

Քաղաքական 24.06.2020   10:01   541

«Լուսավոր Հայաստան»-ը չի միանա «Բարգավաճ Հայաստան»֊ի ստորագրահավաքին՝ Սահմանադրական դատարան դիմելու հարցով:

«Լուսավոր Հայաստան»-ը Սահմանադրական դատարան կդիմի հուլիսի 7-ից հետո, երբ Քոչարյանի գործով դատարանն արդեն նիստ անցկացրած կլինի:

«Սահմանադրական դատարան ուղարկելու դիմումի աշխատանքները մենք արդեն սկսել ենք: Հենց ՍԴ-ում տեղի ունենա Քոչարյանի գործով նիստը, ՍԴ կմուտքագրվի հակասահմանադրական ճանաչելու հետ կապված դիմումը: Այսինքն՝ օրերի խնդիր է»,- ասուլիսի ժամանակ  ասաց Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք, նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին մի շարք օրենքներ է ստորագրել, այդ թվում` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ասուլիս, «Լուսավոր Հայաստան»

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon