«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Մակունց․ «Օրակարգում օրհներգը փոփոխելու հարց չկա»

Մակունց․ «Օրակարգում օրհներգը փոփոխելու հարց չկա»

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պաշտոնապես հայտարարել է, որ օրակարգում ՀՀ  օրհներգի, պետական խորհրդանիշների հնարավոր փոփոխության մասին հարց չկա, և այդ հարցը քննարկման ենթակա չէ:

Մակունցը նշեց, թե ինչ վերաբերում է իր կարծիքին, ինքը չի ասել, որ կողմ է.

«Ես ասել եմ, որ խորհրդանշանները փոխելու հարցում պետք  է լինել չափազանց զգուշավոր, և չենք կարող ամեն առիթով դիտարկել փոփոխություններ հարցը, բայց հայտնել եմ կարծիք փոփոխությունների հարցով»,-ասաց նա:

Հիշեցնենք, օրեր առաջ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր .«Միանշանակ է, որ գործող օրհներգը չի վայելում հայ մարդկանց առնվազն մեծ մասի համակրանքը»: