«  Ապրիլ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Մանկական գրքի միջազգային օրն է

Մանկական գրքի միջազգային օրն է

Սկսած 1967 թվականից՝ Մանկական գրքի միջազգային խորհրդի  (International Board on Books for Young People, IBBY) նախաձեռնությամբ և որոշմամբ ապրիլի 2-ին՝ հանրահայտ հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը, նշվում է Մանկական գրքի միջազգային օրը (International Children's Book Day):

Այդ օրը միջոցառման կազմակերպիչները, առանձնահատուկ ոգևորությամբ ընդգծելով փոքր տարիքից լավ գրքեր կարդալու անհրաժեշտությունը, քարոզում են մանկական գրքի անփոխարինելի դերը Երկիր մոլորակի նոր սերունդների ոգու և ինտելեկտի ձևավորման հարցում: Բացի այդ, այս տոնը նպատակ ունի գրավել երեխաների ուշադրությունը դեպի գրականություն, գրքի արվեստ և գրքի մշակույթ:

Մեր օրերում մանկական գրականությունը մի ամբողջ առանձին ուղղվածություն է: Եվ ամեն տարի IBBY Ազգային ստորաբաժանումներից մեկն ստանձնում է Մանկական գրքի միջազգային օրվա միջազգային հովանավոր դառնալու պատիվը: Յուրաքանչյուր տարի որոշվում է տոնի թեմա, հրավիրվում է հովանավոր երկրից հայտնի հեղինակ, որպեսզի գրի ուղերձ աշխարհի բոլոր երեխաներին: Հրավիրվում է նաև հայտնի նկարիչ, ով ստեղծում է Մանկական գրքի միջազգային օրվա ցուցանակ: Հետագայում այդ նյութերն օգտագործվում են գրքի հանրայնացման և աշխարհում գրքի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով: