Մանրամասներ մայիսի 25-ի Մոսկվա- Երևան չարտերային թռիչքի մասին

Պաշտոնական 24.05.2020   10:02   591

«Հայտնում ենք, որ այսօր՝ մայիսի 25-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 19։00-ին։ Այս մասին հայտնում են ՌԴ-ում, ՀՀ դեսպանության  ֆեյսբուքյան էջում:

Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից մայիսի 24-ին (ժամը՝ 09։00-ից 22։00-ն) և մայիսի 25-ին ժամը՝ 09։00-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։

Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Հերթագրված քաղաքացիների ցուցակը հղումով՝ ։

Հաշվառումը կմերնարկի մայիսի 25-ին, ժամը՝ 16։00-ին»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մոսկվա- Երևան թռիչք

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon