«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Մանվել Գրիգորյանի կալանքի հարցով դատական նիստ (ուղիղ)

Մանվել Գրիգորյանի կալանքի հարցով դատական նիստ (ուղիղ)

ԱԺ նախկին պատգամավոր գեներալ  Մանվել Գրիգորյանի պաշտպանական թիմը նրան կալանքից ազատելու վերաբերյալ նոր միջնորդություն են ներկայացնել։

Նշենք, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր։ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից հունիսի 6-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում,  ծայրահեղ ծանր վիճակում նրան տեղափոխել են «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Թարմացված.

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը հետաձգվել։ Այն կկայանա հունիսի 17–ին, 16։30–ին։

Նրա պաշտպաններից Արսեն Մկրտչյանը հայտնեց, որ վերաքննիչ ներկայացված բողոքի հիման վրա փորձաքննություն կատարվել է մի քանի ամիս առաջ, իսկ հիմա Գրիգորյանի վիճակն ավելի է վատացել։
Գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանն էլ նշեց, որ այն հանգամանքը, որ պաշտպանները հայտնում են, թե Գրիգորյանն այժմ 30–ից ավելի հիվանդություն ունի, ամրագրված է փորձաքննության մեջ։

Դատարանը, հետաձգելով նիստը, նշեց, որ այդ ընթացքում դատախազության մարմիններից ակնկալում է քրեակատարողական հիմնարկից փաստաթուղթ` Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման մասին։