«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Մաքսատան աշխատակցին ազատվելու հրահանգ տրվեց. Քննարկում

Մաքսատան աշխատակցին ազատվելու հրահանգ տրվեց. Քննարկում

Մաքսատան աշխատակցին ազատվելու հրահանգ տրվեց. աշխատանքային իրավունքների պաշտպանվածությունը Հայաստանում

Նորագավիթի մաքսատուն այցելության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բուռն արձագանքից հետո մաքսային ծառայության աշխատակից Հայկ Մարտիրոսյանի աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելու փաստը հանրային լայն արձագանք է ստացել: Այն առիթ է դարձել խոսելու մասնավոր և պետական հատվածում աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրների մասին:

Ապրիլի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի ավտոմաքսատուն այցի ժամանակ, աշխատասենյակներից մեկում տեսնելով, որ ՀՀ դրոշն անկյունում է դրված, զայրացել է և հանձնարարել հեռացնել աշխատանքից այդ աշխատասենյակի բոլոր աշխատողներին: «Սա խայտառակ, կեղտոտ վիճակ է: Սա վերաբերմունք է մեր դրոշին ու զինանշանին: Պարգևավճարները պակասեցրեք, տարածքը կարգի բերեք»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նա նաև հավելել էր. «Ով էս սենյակում աշխատել է՝ էդ դրոշի պայմաններում, ոչ մեկը չաշխատի, ոչ մեկը»։

Փաշինյանի հայտարարությունները հանրային բուռն քննարկման թեմա են դարձել: Մարդու իրավունքների պաշտպանները, քաղաքական տարբեր գործիչներ քննադատում են գործադիրի ղեկավարի պահվածքը՝ ասելով, որ մաքսային ծառայողներին նման կերպ աշխատանքից հեռացնելու որևէ իրավական հիմք չկա: Նրանց խոսքով՝ գործադիրի ղեկավարը չարաշահել է իր լիազորությունները։ Ըստ իրավապաշտպանների՝ Նիկոլ Փաշինյանը նման կարգադրություն անելու իրավասություն չունի։

Հանրային քննարկումներից հետո էլ Փաշինյանն իր դիրքորոշումը չփոխեց։ «Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ»,- այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ չի հանդուրժելու նման վերաբերմունք:

«Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եվ վերջ»,-ասվում է վարչապետի գրառման մեջ:

Որքանո՞վ են Հայաստանում պաշտպանված աշխատանքային իրավունքները պետական ու հանրային հատվածներում, ի՞նչ խնդիրներ կան այդ ոլորտում, ինչպե՞ս դրանք լուծել: Այս հարցերին  անդրադառնում են «Հոդված 3» ակումբում «ՄԱՔՍԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՀՐԱՀԱՆԳ ՏՐՎԵՑ. աշխատանքային իրավունքների պաշտպանվածությունը Հայաստանում» քննարկման ժամանակ:

Բանախոսներն են.

ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ, իրավապաշտպան, ԱԺ նախկին պատգամավոր

ՏԻՐՈՒՀԻ ՆԱԶԱՐԵԹՅԱՆ, «Տեմպուս» սոցիալական իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ

ՌՈՒԲԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ, APR Group հետազոտական կենտրոնի նախագահ, աշխատանքային իրավունքների և արհմիությունների հարցերով հետազատող