Մարտի 1-ի զոհերի հուշարձանը կտեղադրվի Մանկական այգում

Պաշտոնական 09.09.2020   10:00   128

Երևանի ավագանում երեկ կայացրած որոշմամբ (34 կողմ, 2 դեմ, 2 ձեռնպահ), Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, որի հեղինակը քանդակագործ Ալբերտ Վարդանյանն է, կտեղադրվի Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով շրջապատված մանկական այգում:

«Իմ քայլից» Լևոն Զաքարյանի ամաձայնությունը կապված է հուշարձանի տեղադրման վայրի հետ.

«Կապված տեղի հետ, պիտի մենք նաև անդրադառնանք այն միջավայրին, որտեղ տեղադրվելու է հուշակոթողը: Իսկ հուշակոթողը տեղադրվելու է մի այգում, որտեղ շինարարական ինչ-որ կիսատ թողնված կառույցներ կան: Էդ այգու մասին խոսել եմ երկու տարի առաջ, և դեռ շարունակում ենք խոսել էդ այգու կիսակառույցների մասին»:

«Իմ քայլից» Արսեն Կարապետյանի կարծիքով  արձանը իր հորինվածքով պատ է, որը ընդհանրապես տրամաբանական հակասության մեջ է մտնում թափանցիկ պարիսպը, ծառերը և այգին փողոցի հետ կապելու գաղափարախոսությանը: 

«Բացարձակ ուրիշ տրամաբանություն ունի այդ պատնեշը: Ես դա ընկալում են, շատ ներողություն, չեմ ուզում վիրավորել քանդակագործին` շատ հարգելով, դա կցակառույց եմ դիտարկում: Որովհետև դա միջամտություն է մի ստացված կոմպոզիցիայի մեջ, որ շատ քիչ է պահպանվել Երևանում, բերում ենք ինչ-որ մի բան ենք մտցնում` առանց հասկանալու», նշում է Կարապետյանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մանկական այգի, Մարտի 1-ի զոհերի հուշարձան, Երևան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon