Մայիս ամսվա կլիմայական բնութագիրը և եղանակային կանխատեսումը

Տեղեկատու 05.05.2021   10:30   88

Մայիսին բնորոշ է մթնոլորտային պրոցեսների զգալի ակտիվացումը և օդային զանգվածների հաճախակի փոխատեղումը: Տաք և ցուրտ օդային զանգվածների հերթափոխը, ինչպես նաև երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումը, բարձր լեռնային շրջաններում ձյան հալոցքը բերում է հզոր կոնվեկտիվ հոսանքների առաջացման' հաճախ են դիտվում հորդառատ բնույթի տեղումներ, որոնք ուղեկցվում են ամպրոպներով: Այս մասին հայտնում են ‹‹Հիդրոօդերեվութաբանության եվ մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ-ից:

Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է +9.6°Շ: Միջին օրական ջերմաստիճանը համեմատաբար ցածր է, առաջին տասնօրյակում' +8.2°Շ, այնուհետև աստիճանաբար բարձրանում է երրորդ տասնօրյակում հասնելով +10.9°Շ:

Միջին ամսական ջերմաստիճանը առավել բարձր է Արարատի և Արմավիրի մարզերում, Վայոց ձորի և Սյունիքի հովիտներում, Արագածոտնի նախալեռներում' +17...+18°Շ: Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Շիրակում' +8...+10°Շ, բարձր լեռնային շրջաններում (3000 մետրից բարձր) այն դեռևս բացասական է' -0.5°Շ, այստեղ դեռ ձյան տեսքով տեղումների հավանականությունը պահպանվում է:

Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում արդեն մայիսի առաջին օրերին դիտվում է միջին ջերմաստիճանի կայուն անցումը +15°Շ բարձր, որը համարվում է ամռան սկիզբ: Լեռնային շրջաններում մայիսի կեսից դիտվում է միջին օրական ջերմաստիճանի կայուն անցումը +10°Շ բարձր:

Չնայած ջերմաստիճանային ֆոնը ամսվա ընթացքում բարձր է, լեռնային շրջաններում ողջ ամսվա ընթացքում պահպանվում է ցրտահարության վտանգ, ըստ որում երբեմն զգալի ինտենսիվությամբ, որը կարող է կորստաբեր ազդեցություն ունենալ գյուղատնտեսական մշակաբույսերի վրա:

Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը լեռնային շրջաններում կարող է նվազել մինչև ֊8...-10°0: Արարատյան դաշտում, Տավուշի մարզում, Սյունիքի հովիտներում ամսվա առաջին տասնօրյակում մինչև ֊1°0, իսկ առավելագույն ջերմաստիճանը կարւ է հասնել +35...+38°Շ (Արմավիր, Մեղրի):

Ջերմաաստիճանի օրական տատանումները զգալի են' միջինը 8-10°Շ, իսկ առանձին դեպքերում հասնում են 20-22°Շ:

Առավել սառը մայիսներ դիտվել են 1931, 1937, 1963, 1972, 1992, 2002 թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 1-2 աստիճանով:

Առավել տաք մայիսներ եղել են 1941, 1958, 1989, 1996, 2012թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով:

Արևափայլի տևողությունը ավելանում է 180-200 ժամով: Ամպամած օրերի՜ թիվը գերակշռում է: Պարզ օրերի թիվը նվազագույնն է տարվա ընթացքում (1-4 օր):

Տեղումների առավելագույն քանակը դիտվում է մայիսին և միջինը կազմում է 92մմ, տեղումներով օրերի թիվը' միջինը 17-20 օր: Ամենից շատ տեղումներ դիտվում են Աոռիում 120-130մմ, ամենաքիչը' Արարատի, Արմավիրի մարզերում' 40-50մմ: Առանձին տարիների օրական տեղումների քանակը հասել է ամսական նորմային: Տեղումները մայիսին հաճախ հորդառատ բնույթ են կրում:

Առավել խոնավ մայիսներ դիտվել են 1966, 1975, 1983, 1986, 2002, 2010թթ, երբ տեղումների քանակը հանրապետության առանձին հատվածներում կրկնակի գերազանցել է ամսական նորման:

Առավել չոր մայիսներ եղել են 1930, 1935, 1941, 1958, 1960, 1989թթ, երբ տեղումներ քանակը եղել է ամսական նորմայի կեսից էլ պակաս:

Հարաբերական խոնավությունը հանրապետությունում միջինը կազմում է 68%: Այն մարտի և ապրիլի համեմատությամբ քիչ է ավելանում, իսկ առանձին շրջաններում լինում է ավելի ցածր:    Արարատի և Արմավիրի մարզերում օդի հարաբերական խոնավությունը ամենացածրն է' 52-55%:

Մայիսին ամպրոպային գործունեությունը ակտիվանում է: Ամպրոպներով օրերի թիվը հանրապետությունում միջինը կազմում է 10-13օր (առանձին տարիներին այն հասել է 20-22 օր): Մեծանում է կարկուտի հավանականությունը' միջինը ամիսը 1-3 օր, Տաշիրում 8 օր: Մայիսին ավելի է մեծանում ջերմաստիճանային տարբերությունը հովտային և լեռնային շրջանների միջև, որով պայմանավորված մեծանում է լեռնահովտային շրջանառությունը, արդյունքում դիտվում է քամու ուղղության լավ արտահայտված օրական ընթացքը' օրվա առաջին կեսին քամին փչում է հովիտներից դեպի լեռներ, իսկ երեկոյան' լեռներից հովիտներ: Հանրապետությունում քամու արագությունը որոշակիորեն մեծանում է, զգալիորեն փոքրանում է անդորրի քանակը:

Արարատի և Արմավիրի մարզեր. Արագածոտնի և Կոտայրի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +18...+19°Շ, որը մոտ է բազմամյա միջին արժեքին:   Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում' գիշերը մինչև +7...+10°Շ, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը' մինչև +30...+33°Շ (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը' 0...+1°Շ, առավելագույնը' +30...+33°Շ):Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման 40-50մմ):

Շիրակի, Գեղւսրբունիթի մարզեր. Արագածոտնի և Կոտայթի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +9...+12°Շ, որը մոտ է բազմամյա միջին արժեքին:    Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում' գիշերը մինչև 0...+4°Շ, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը' մինչև +20...+24°0 (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը' -7...-10°Շ, առավելագույնը' +24...+26°Շ): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման 75-100մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +10...+12°Շ, որը մոտ է բազմամյա միջին արժեքին:   Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում' գիշերը մինչև +2...+5°0, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը' մինչև +26...+28°0 (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը ֊2...֊5°0, առավելագույնը' +27...+30°Շ):Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման 95-130մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +13...+16°0, որը մոտ է բազմամյա    միջին    արժեքին:   Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում' գիշերը մինչև +6...+9°0, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը' մինչև +30...+32°0 (պատմական նվազագույն ջերմաստիճանը 0...- 2°0, առավելագույնը' +30...+33°0): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման 97-107մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +18...+19°0, լեռնային շրջաններում' +10...+12°0, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը' նախալեռնային շրջաններում մինչև +6...+9°Շ, լեռնային շրջաններում' 0...+4°0, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում' ցերեկը նախալեռնային շրջաններում +30...+33°0, լեռնային շրջաններում' +20...+22°Շ (դիտված պատմական նվազագույնը նախալեռնային շրջաններում' 0...+2°0, լեռնային շրջաններում' -4..,.-6°0, առավելագույնը նախալեռնային շրջաններում +30...+33°Շ, լեռնային շրջաններում' +20...+23°Շ): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման նախալեռնային շրջաններում' 45-60մմ, լեռնային շրջաններում' 95մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +17...+20°Շ, նախալեռնային շրջաններում' +11...+12°Շ, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը' հովտային շրջաններում մինչև +7...+10°Շ, նախալեռնային շրջաններում' +1 ...+3°Շ, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում' ցերեկը հովտային շրջաններում +30...+33°Շ, նախալեռնային շրջաններում' +24...+27°Շ (դիտված պատմական նվազագույնը հովտային շրջաններում' 0...+3°0, նախալեռնային շրջաններում' -2.„.֊5°0, առավելագույնը հովտային շրջաններում +33...+35°0, նախալեռնային շրջաններում' +27...+30°Շ): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման հովտային շրջաններում' 49-96մմ, նախալեռնային շրջաններում' 69-112մմ):

Երևան

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +18...+19°0, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում' գիշերը մինչև +5...+7°Շ, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը' մինչև +31...+33°Շ (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը' 0...+2°0, առավելագույնը' +32...+33°0): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման 45֊60մմ):

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon