Մայիսի 23-ն աշխատանքային է

Պաշտոնական 20.05.2020   19:00   574

2020 թվականի մայիսի 29-ի աշխատանքային օրը տեղափոխվել է

Առաջիկա շաբաթ օրը՝ մայիսի 23-ը, Հայաստանում աշխատանքային է: Որոշումն ընդունվել էր դեռ փետրվարի 20-ին ՀՀ կառավարության նիստում:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը որոշման նախագիծը ներկայացնելիս ասել էր, որ սովորաբար աշխատանքային օրը տեղափոխվում է հաջորդ շաբաթ օր, բայց այս անգամ որոշվել է այն տեղափոխել նախորդ շաբաթ։

Ստացվում է, որ ոչ աշխատանքային են լինելու մայիսի վերջին շաբաթվա 4 օրերը` ամսի 28–ը, 29–ը, 30–ը և 31–ը։

Նշենք, որ մայիսի 28–ին Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը: 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         մայիսի 28

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon