«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

«Մե՛ր քայլը» նախաձեռնությունն ի պաշտպանություն Ամուլսարի, երթ կանցկացնի

«Մե՛ր քայլը» նախաձեռնությունն ի պաշտպանություն Ամուլսարի, երթ կանցկացնի

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 18:30-ին, «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը մայրաքաղաքում միաժամանակ մի քանի ուղղություններով կիրականացնի քայլերթ` ի պաշտպանություն Ամուլսարի:

Երթին Ջերմուկից ավտոշարասյունով միանալու են նաև Սարի պահապանները:

Ստորև ներկայացնում ենք  նախաձեռնած երեք երթուղիները:

1. Երթուղի-1 / 18:30

  • Սկզբնակետը՝ Զորավար Անդրանիկի Արձանի առաջ՝ Տիգրան Մեծ փողոց։
  • Հանրապետության Հրապարակ
  • Աբովյան Փողոց
  • Հյուսիսային Պողոտա
  • Ազատության Հրապարակ

2. Երթուղի-2 / 18:30

  • Սկզբնակետը՝ Բաղրամյան Մետրոյի հարակից տարածք։
  • Բաղրամյան փողոց
  • Ֆրանսիական հրապարակ
  • Սայաթ-Նովա փողոց
  • Ազատության Հրապարակ

3. Երթուղի-3 / 18:30

  • Սկզբնակետը՝ Քաղաքապետարանի հարակից տարածք։
  • Գ. Լուսավորիչ փողոց
  • Մաշտոցի պողոտա
  • Ազատության Հրապարակ

Երթը կեզրափակվի Ազատության հրապարակում` 20:00-ին:

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնություն

Թարմացված

​​​​​​​