Մեծ թվով ոստիկաններ շրջապատել են ԿԳՄՍՆ տարածքը (տեսանյութ)

Քաղաքական 17.03.2021   11:40   173

 Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մարտի 17-ի առավոտյան ժամանեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Նրան տեղափոխող ավտոմեքենան հասավ մինչեւ շենքի դռան մոտ, որը գտնվում է շենքի ներսի մասում:

Հիշեցնենք, որ այօր առավոտից ԿԳՄՍ նախարարության շենքը (այս շենքում է գտնվում նաեւ ԱԳՆ-ն) չորս կողմից շրջապատված էր ոստիկաններով. երկու կողմից փակվել էր Վազգեն Սարգսյանի փողոցը:

Բանն այն է, որ երեկ դաշնակցական երիտասարդները հայտըարարել էին, թե մտադիր են փակել Նիկոլ Փշինյանի ճանապարհը:

Սակայն այսօր ակցիայի վայր էին ժամանել ընդամենը երեք դաշնակցական երիտասարդներ: Նրանցից Քրիստինե Վարդանյանն ասաց, որ իրենց ակցիայի իմաստը իշխանության վաղը ցույց տալն էր, իրենք ոչ մի ակցիա էլ չէին պատրաստվում իրականացնել:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԿԳՄՍՆ, Բողոքի ակցիա, Նիկոլ Փաշինյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon