«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Մերկել. Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել այնպես, որ միայն մեկ կողմ բավարարված լինի»

Մերկել. Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել այնպես, որ միայն մեկ կողմ բավարարված լինի»

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել այնպես, որ միայն մի կողմը բավարարված լինի, այսօր Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը.

«Լեռնային Ղարաբաղի մասով պիտի ասեմ՝ երկար ճանապարհ կա անցնելու, և չի կարող այնպես արվել, որ միայն մի կողմը բավարարված լինի։ Իհարկե, պիտի օգտագործենք նաև Մինսկի խմբի հնարավորությունները», - ասաց Անգելա Մերկելը։ 

Հակամարտության հարցում երկու կողմերն էլ պիտի պատրաստ լինեն խոսքից գործի անցնելուն, նշել է Գերմանիայի կանցլերը։

«Կարծում եմ՝ միշտ լավ է, երբ միասին բանակցվում և խոսվում է, բայց եկու կողմերն էլ պիտի պատրաստ լինեն, որպեսզի խոսքից գործի անցնեն։ Շատ քաջ քայլ է, որ այսպիսի վարչապետներ կան, ովքեր խոսում են այն կոմպրոմիսների մասին, որ երկու կողմից էլ պիտի արվեն։ Շատ կարևոր է պատրաստակամությունը՝ կոմպրոմիսների շուրջ համաձայնության գալու ու հասնելու կարգավորման և խաղաղության», - ասաց Անգելա Մերկելը։