«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Մերկելը սատարելու է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Մերկելը սատարելու է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Եվրամիության առաջիկա գագաթնաժողովին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես կգա Ռուսաստանի դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցների ժամկետի երկարացման կողմ։ «Մոսկվային առ այսօր չի հաջողվել առաջընթաց գրանցել մինսկյան համաձայնագրերի իրականացման հարցում»,- հայտարարել է Մերկելը՝ պատասխանելով Բունդեսթագի պատգամավորների հարցերին, փոխանցում է Deutsche Welle-ը։   

Այն մասին, որ Բեռլինում ԵՄ գագաթնաժողովից ակնկալում են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների գործողության ժամկետի երկարացում, հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը Reuters գործակալությանը։ Միաժամանակ, նա հավելել է, որ ԵՄ-ում էլ դեռևս կոնսենսուս չկա ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ընդլայման հարցով Կերչի նեղուցում վեճի պատճառով։

ԵՄ գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 13-14-ը։ Օրակարգային հարցերից են Brexit-ը և ՌԴ-ի դեմ պատժամիջոցները։ 

Նյութը հասանելի է նաև ռուսերեն