«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Մհեր Հակոբյան. Մաքսատան հետ կապվածն ուշագրավ էպիզոդ էր...

Մհեր Հակոբյան. Մաքսատան հետ կապվածն ուշագրավ էպիզոդ էր...

Մաքսատան հետ կապվածն ուշագրավ էպիզոդ էր...

"Մաքսային ծառայության մասին" ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը սահմանում է մաքսային ծառայության պաշտոնից ազատելու հիմքերը: Դրանցից մեկն է՝ սեփական դիմումով ազատվելը: Մյուս հիմքը, որը գուցե այս դեպքում կարող է կիրառվել, դա. "ծառայողական կարգապահական և վարքագծի (էթիկայի) կանոնները միանգամյա կոպիտ խախտելը կամ ծառայողական կարգապահական և վարքագծի (էթիկայի) կանոնները պարբերաբար խախտել"-ն է: Մաքսային ծառայողները սահմանված կարգով պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են համակարգի ղեկավարի հրամանով: Այսինքն, այդ աշխատողը կարող է պաշտոնից ազատել միայն պարոն Անանյանը, կարևոր չէ, իր դիմումի համաձայն, թե՞ իրավիճակը որպես ծառայողական կարգապահական և վարքագծի (էթիկայի) կանոնները միանգամյա կոպիտ խախտելու կամ իրավիճակը ծառայողական կարգապահական և վարքագծի (էթիկայի) կանոնները պարբերաբար խախտել դիտարկելու դեպքում:

Մաքսային այդ ծառայողը, որպես պետական պաշտոնյա, պարտավոր է կատարել իր վերադասի օրինական հրամանները, հրահանգները և ցուցումները: "Դիմում կգրես"-ը, սակայն, օրինական ցուցում չի կարող համարվել, քանի որ անձի իրավունքն է շարունակել աշխատել կամ դադարել աշխատանքային հարաբերություններ ունենալ մի որևէ գործատույի մոտ: Սա իրավական մասով:

Բարոյական մասով՝ իրոք դրոշի հետ նման վարքագիծը համարում եմ անընդունելի, թեև դեռ հարց է, թե կոնկրետ այդ աշխատողի մեղքն այդ իրավիճակում որքան էր: Ամեն դեպքում, ինքս միշտ ներքնապես ընդվզում եմ, երբ ամենատարբեր պետական հիմնարկներում տեսնում եմ, օրինակ, կեղտոտ կամ պատռված դրոշ:

Քաղաքական մասով՝ սա ընտրողների սիրտը որոշակիորեն շահելու փորձ էր, քանի որ հայտնի է մեր հասարակության լայն մասի բացասական վերաբերմունքը մաքսային մարմինների նկատմամբ:

Վարչական մասով՝ արդեն մեկ տարի է, որ պարոն Փաշինյան զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը: Վատ է, որ միայն հիմա են նման տարրական անփութություններ ի հայտ գալիս, ընդ որում սա դեռ տեխնիկական մասով, իսկ ընդհանուր ոչ արդյունավետության առումով մեր պետական համակարգի շատ ու շատ ճյուղեր դեռևս լուրջ բարեփոխման կարիք ունեն: Ավելին, շատ վատ է, որ, ինչպես մեկամսյա վաղեմության գյուղ այցելելու ժամանակ եղավ, փաստորեն վարչապետը պետք է միայն անձնական այցելություն ունենա մի որևէ վայր կամ համակարգ, որ պարզի իրավիճակը: Դա նշանակում է, որ պետական գործուն համակարգ, գործող հսկման ու վերահսկման համակարգեր չկան կամ գործում են թերի:

Հոգեբանական մասով, սխալ էր։ Ինչպես ասաց սոցցանցային ընկերներիցս մեկը, ղեկավարը ոչ միայն ստուգող-կարգադրող պիտի լինի, այլ նաև ուղղորդող-սովորեցնող։ Սրանից հետո վարչապետը ուր գնա, խոտերը կանաչ են ներկելու, հատակներն էլ՝ սպիտակ, իսկ իրական խնդիրները կոծկվելու են, մոտավորապես այնպես, ինչպես Ռուսաստանում։ Մեկը ես, օրինակ, այս դեպքում կասեի․ «Հարգելի այսինչ, այս դրոշի համար շատ լավ մարդիկ են պայքարել և այժմ այն մեր ազգային արժեքներից մեկն է: ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, լվա ու իրեն արժանի մի լավ տեղ կախիր այն, մի օր կգամ, կհիանանք սրանով, սուրճ խմենք»։

Նման ցբխոցիներ, բարեբախտաբար ոչ ինձ հետ կապված, տեսել եմ և բանակում, և աշխատանքի վայրում: Կային նախարարներ, որ կարող էին, հենց այսպես, ուղղակի ներխուժել սենյակդ ու մի չնչին բանի համար ասել՝ դիմում կգրես, կային գնդապետներ, որոնց աչքին իսկ զինվորները վախենում էին երևալ, քանի որ կարող էր անմիջապես "աքսորել": Սա անընդունելի է, դա վախի, կեղծավորության, քծնանքի և ստորաքարշության մթնոլորտ է ստեղծում ողջ համակարգում:

Մհեր Հակոբյան