«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Միհրան Պողոսյան․ «Իմ աշխատանքային գործունեությանը վերաբերող ցանկացած դրվագ պատրաստ եմ քննարկելու»

Միհրան Պողոսյան․ «Իմ աշխատանքային գործունեությանը վերաբերող ցանկացած դրվագ պատրաստ եմ քննարկելու»

«Բնականաբար, թաքցնելու ոչինչ չունեմ։ Եվ այսօր էլ պնդում եմ՝ իմ աշխատանքային գործունեությանը վերաբերող ցանկացած դրվագ պատրաստ եմ քննարկելու»,- news-line.am-ի հետ հեռախոսազրույցում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը։ 

Ստորև ներկայացված է նաև հարցազրույցի սղագրությունը։

- Պրն Պողոսյան, լրատվամիջոցներում իրարամերժ հրապարակումներ են եղել․ ըստ դրանց մի մասի՝ Դուք լքել եք Հայաստանը, համաձայն մյուսների՝ երկրում եք։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

- Ոչ մի ցանկություն չունեմ լքել իմ երկիրը: Ավելին՝ չեմ էլ պատկերացնում ինձ առանց Հայաստանի։ Իմ 3 երեխաններից երկուսը սովորում են Հայաստանում։ Կարծում եմ, սրանով ամեն ինչ ասված է։

- «Հայկական Ժամանակը» (armtimes.com) հանդես է եկել հրապարակմամբ, թե վերաբացված «Օֆշորային գործի» շրջանակում ՀՔԾ-ն չի կարողանում կապ հաստատել Ձեզ հետ։ Կա արդյո՞ք նման խնդիր։

- Զարմացած եմ նման պնդումով։ Բոլոր այն տվյալները, որոնք թույլ են տալիս ակնթարթորեն ինձ հետ կապվել, ՀՔԾ-ում կան, մասնավորապես՝ գործը քննող քննիչի մոտ։

Ավելին՝ իմանալով, որ իմ օգնականին հրավիրել են Ոստիկանության Արաբկիրի բաժին՝ իմ գտնվելու վայրի մասին պարզաբանում տալու, անձամբ զանգահարել եմ համապատասխան անձնավորությանը, տրամադրել եմ նրան իմ հեռախոսահամարը և հայտնել գտնվելուս վայրը։ Բացի այդ, խնդրել եմ նրան, որպեսզի նա այդ տվյալները փոխանցի իրավասու անձանց։

Ավելին ասեմ՝ հաջորդ իսկ օրը, իմ հանձնարարականով փաստաբանը գրություն է ուղարկվել Հատուկ քննչական ծառայության ղեկավարին, որտեղ սևը սպիտակով գրված է եղել իմ հեռախոսահամարն ու գտվելուս ստույգ հասցեն, նաև իմ կողմից պատրաստակամությունն՝ աջակցելու քննությանը։ 

Դրանից հետո ես ոչ մի գրություն կամ զանգ չեմ ստացել։

Կրկնում եմ՝ իմ պատրաստակամությունն եմ հայտնում աջակցելու քննչական մարմիններին՝ բացահայտելու և իրազեկելու հանրությանը, թե իրականում ինչ է տեղի ունեցել և ամենակարևորը, թե արդյոք ում էր ձեռնտու իմ անվան հետ կապված այս ամբողջ հեքիաթը։ 

- Նախկինում Դուք բազմիցս հայտարարել եք, որ ինչ-որ բանից քաշվելու և որևէ բան թաքցնելու չունեք։ Այսօր նույնը պնդո՞ւմ եք։

- Բոլոր նրանք, ովքեր աշխատել են ինձ հետ՝ գիտեն, որ մշտապես եղել եմ բաց և առաջնահերթությունը բացառապես եղել է այն ոլորտի զարգացումը, որը ես տվյալ պահին ղեկավարել եմ։ 

Բոլորը հրաշալի գիտեն իմ վերաբերմունքը ցանկացած ոչ օրինական դրսևորմանը, էլ չեմ ասում կոռուպցիան։ Ոչ միայն գիտեն, այլև ականատես են եղել, թե ինչպես եմ արձագանքել նման երևույթներին։ Ինձ հետ աշխատած մարդիկ դա կփաստեն ։ 

Բնականաբար, թաքցնելու ոչինչ չունեմ։ Եվ այսօր էլ պնդում եմ՝ իմ աշխատանքային գործունեությանը վերաբերող ցանկացած դրվագ պատրաստ եմ քննարկելու։

- Այժմ  խոսվում է Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնելու մասին։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է դա իրատեսական և արդյո՞ք ունեք  Հայաստան օտարերկրյա ներդրումներ ուղղորդելու ծրագրեր։

- Հայ մարդը եղել և մնում է այն ամենամեծ ռեսուրսը, որն իր մեջ պարունակում է մեծ պոտենցիալ երկիրը զարգացնելու համար։  Հայն այն տեսակն է, որն ունի առանձնահատուկ բնատուր գեն։ Եվ այն ճիշտ օգտագործելու դեպքում միանշանակ կարելի է հասնել երկրի զարգացմանը։

Տնտեսական զարգացումն անհրաժեշտություն է։ Սակայն, պետք են որոշ նախապայմաններ։ Կարևորագույն նախապայմաններից է բիզնեսի անկախությունը։ Բիզնեսը պետք է ապահովագրված լինի քաղաքական ճնշումներից և կամայակատարություններից։

Բավականին մեծ հնարավորություններ կան Հայաստանում տնտեսության այս կամ այն ճյուղը զարգացնելու, սակայն ցավոք առայժմ քաղաքական միջավայրը անբերանպաստ է դրա համար։ 

Հարցազրույցը վարեց Աննա Դանիելյանը