ՄԻՊ. Սյունիքի սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչների համար անհրաժեշտ են եկամուտի նոր աղբյուրներ (տեսանյութ)

Պաշտոնական 20.08.2021   11:43   82

Պատերազմից հետո Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչների համար անհրաժեշտ են եկամուտի նոր աղբյուրներ, նոր լուծումներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը ու տեղադրել նախորդ շաբաթ ՄԱԿ–ի բնակչության հիմնադրամի ղեկավարի հետ Սյունիք կատարած այցն ամփոփոխ տեսանյութ։

Պաշտպանը, մասնավորապես, գրել է.

«Շատ բնակիչներ ադրբջանական զինված ուժերի անօրինական արարքների պատճառով զրկվել են տներից, արոտավայրերից ու հողատարածքներից ու նրանց իրավունքները շարունակում են մնալ խախտված:

Տեսանյութում ներկայացված են մարդկանց խնդիրները, կարիքները, որոնք գնահատելու համար Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ղեկավարը համատեղ այց էին իրականացրել Սյունիքի մարզ:

Այցերի ընթացքում մարդկանց բարձրացրած սոցիալական տարաբնույթ հարցերն արձանագրվել են, եւ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների սահմաններում միջոցներ կձեռնարկվեն լուծմանը նպաստելու ուղղությամբ»։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սյունիք, Հայաստան, ՄԻՊ Արման Թաթոյան, ադրբեջան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon