«  Մարտ 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Մնացականյան. Հայաստանն աջակցում է գլոբալ հրադադարի կոչին

Մնացականյան. Հայաստանն աջակցում է գլոբալ հրադադարի կոչին

Հայաստանը լիակատար աջակցություն է հայտնում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի` աշխարհի բոլոր անկյուններում գլոբալ հրադադարի կոչին, twitter-ում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Հայաստանը լիակատար աջակցություն է հայտնում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին՝ մինչ ողջ մարդկությունը պայքարում է ընդդեմ ընդհանուր թշնամու՝ COVID-19-ի, աշխարհի բոլոր անկյուններում հաստատել գլոբալ հրադադար»,-գրել է Մնացականյանը:

Գուտերեշն իր ուղերձում մասնավորապես ասել էր` ժամանակն է զինված բախումները դնել մի կողմ և միասին կենտրոնանալ հանուն կյանքի իրական պայքարի վրա` Covid-19 համաճարակի դեմ: Նա նկատել էր՝ վիրուսը հաշվի չի առնում էթնիկ, ազգային կամ այլ պատկանելություն: Այն հարձակվում է բոլորի վրա անողոք: