Դիտարկվել են համանախագահների այցերի հեռանկարները տարածաշրջան

Պաշտոնական 20.05.2020   10:00   509

Մայիսի 19-ին տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի  տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր փոխանակեցին վերջին տեսակոնֆերանսից հետո տարածաշրջանային զարգացումների շուրջ: ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց համավարակի պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մշտական շփումների պահպանումը: 

Զրուցակիցները դիտարկեցին նաև կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված սահմանափակումների վերացումից հետո տարածաշրջան համանախագահների այցերի իրականացման և նախարարական մակարդակով հանդիպումների անցկացման հեռանկարները:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԵԱՀԿ ՄԽ, ԼՂ, Զոհրաբ Մնացականյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon