Մոսկվայաբնակ գործարար. Սոցցանցերում մի տարածեք տեսանյութեր, որոնք կարող են  է՛լ ավելի սրել իրավիճակը

Տարածաշրջան 25.07.2020   12:50   1069

Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչ, գործարար Արթուր Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում Ռուսաստանում բնակվող մեր քաղաքացիներին՝

Չհետևել այն ուժերին, որոնց ձեռնտու է այս լարվածությունը։ Մեզանից յուրաքանչյուրի պարտքն է թույլ չտալ ավելորդ լարվածություն։

Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակը լարված է, և Ալիևը փորձում է պատերազմը տեղափոխել երրորդ երկիր, ուստի այս ամենը գիտակցելով և լինելով քաղաքակիրթ ժողովուրդ՝ չպետք է տրվենք սադրանքների։

Խնդրում եմ սոցիալական ցանցերում մի տարածեք տեսանյութեր, որոնք  կարող են է՛լ ավելի սրել իրավիճակը և ունենալ անդառնալի հետևանքներ։

Հայրենակիցներ, մեր կռիվը սահմանում է, որտեղ ընթանում են մարտերը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         հայեր, Արթուր Մելիքյան, Մոսկվա

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon