Մոսկվայից և Նովոսիբիրսկից դեպի Երևան չարտերային չվերթերի ժամանակացույցը

Պաշտոնական 22.07.2020   18:04   248

ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է Մոսկվայից և Նովոսիբիրսկից դեպի Երևան «S7» և «Aircompany Armenia» ընկերությունների կողմից իրականացվելիք չարտերային չվերթերի ժամանակացույցը։

Հուլիսի 23-ին կկայանա «S7» ընկերության Մոսկվա-Երևան չվերթը «Դոմոդեդովո» օդանավակայանից (ժամը 12։40-ին)։

Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից կամ օդանավակայանի ընկերության տոմսարկղից։

Հուլիսի 29-ին նախատեսված է «Aircompany Armenia» ընկերության Նովոսիբիրսկ-Երևան չվերթը (ժամը 18։00-ին):

Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից, ինչպես նաև երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10) կամ Նովոսիբիրսկի օդանավակայանի տոմսարկղից։

Բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ավիաընկերություններին։
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մոսկվա-Երևան չվերթ, Նովոսիբիրսկ-Երևան չվերթ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon