«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Մշակույթի փոխնախարար. «UNESCO-ն «Քոչարին» չի ճանաչել, որպես ադրբեջանական պար»

Մշակույթի փոխնախարար. «UNESCO-ն «Քոչարին» չի ճանաչել, որպես ադրբեջանական պար»

ՀՀ Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «UNESCO-ն Քոչարին չի ճանաչել, որպես ադրբեջանցիների ստեղծած և ադրբեջանական պար:

UNESCO-ն Քոչարին չի ճանաչել, որպես ադրբեջանցիների ստեղծած և ադրբեջանցինական պար:

Ըստ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության մասին կոնվենցիայի՝ երկրի կողմից ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում որեւէ տարրի վերաբերյալ հայտի գրանցումը չի ենթադրում այդ տարրի հանդեպ սեփականության իրավունք։ Ցանկում տարրը գրանցելիս, ճանաչվում են տվյալ երկրում (կամ բազմազգ հայտերի դեպքում՝ տվյալ երկրներում) տվյալ տարրի մշակութային դրսեւորումները եւ դրանց առանձնահատկությունները։ Ըստ ադրբեջանական հայտի՝ կա «Յալլի» տեսակի շուրջ 60 պարատեսակ, որոնք կիրառվել են Նախիջեւանում, եւ դրանց շարքում է նաեւ քոչարին։ (Ավելի պարզ լեզվով ասած՝ ադրբեջանցիները Նախիջևանում նույնպես քոչարի պարում են):

Նստաշրջանում մեր պատվիրակությունը մանրամասն ներկայացրել է փաստեր, որոնք ապացուցում էին, որ "Յալլի" պարը Քոչարի չէ: Սակայն, ցավոք սրտի, UNESCO-ի նստաշրջանում որոշումն ընդունվում է կոմիտեի անդամ երկրների քվարկությամբ և Հայաստանից բացի կոմիտեի անդամ երկներից ոչ մեկ դեմ չքվեարկեց այդ որոշմանը (չնայած մեր պատվիրակությունը առանձին առանձին հանդիպել էր կոմիտեի անդամ երկրների բոլոր ներկայացուցիչներին և ջանասիրաբար ամենայն մանրամասներով բացատրել էր, որ ադրբեջանցիները քաղաքական խնդիր ունեն մեր արժեքները իրենց վերագրելու, որ իրենց պարը քոչարի չէ: Կոմիտեի անդամ երկների ներկայացուցիչները չնայած առանձին հանդիպումների ժամանակ մեր հետ լիովին համաձայն էին, սակայն դեմ չքվեարկեցին):

2017 թվականին UNESCO-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 12-րդ նստաշրջանում Կոմիտեն Քոչարին Հայաստանի հայտով գրանցել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ներկայացուցչական ցանկում։

Քոչարին մեր պարն է, մենք ենք ստեղծել և պարել ենք ու պիտի պարենք:

МИД: Тенденции политизировать площадку ЮНЕСКО со стороны Азербайджана вызывают обеспокоенность