«  Հուլիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Նաշխուն Տավարացյանը կշարունակի ԲԴԽ անդամի իր լիազորությունները

Նաշխուն Տավարացյանը կշարունակի ԲԴԽ անդամի իր լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) այսօր հրապարակած որոշմամբ մերժեց Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությունը:

Նախշուն Տավարացյանի՝ վերջերս ստանձնած ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԲԴԽ նիստ էին հրավիրել խորհրդի 9 անդամներից 3-ը` Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը և Հայկ Հովհաննիսյանը: Նիստը մեկնարկել էր երեկ և հետաձգվել:

Որպես վկաներ հրավիրված ԲԴԽ անդամի նախկին թեկնածուներ՝ Սուրեն Անտոնյանը և Միքայել Ստեփանյանը նիստին չեն ներկայանալու: ԲԴԽ անդամները նշել էին, որ Սուրեն Անտոնյանը վատառողջ է, իսկ  Միքայել Ստեփանյանը գտնվում է արձակուրդի մեջ: ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանն առաջարկել էր նիստը հետաձգել, սակայն առաջարկը 3 կողմ, 5 դեմ ձայնով մերժվել էր: