Նաթանյահու. «Կործանիչ հարված Է սպասում բոլոր նրանց, ովքեր կգրոհեն Իսրայելի վրա»

Տարածաշրջան 08.01.2020   17:00   828

Կործանիչ հարված Է սպասում բոլոր նրանց, ովքեր կգրոհեն Իսրայելի վրա: Այդ մասին հայտարարել Է երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուն՝ հունվարի 8-ի առավոտյան Երուսաղեմում ելույթ ունենալով խորհրդաժողովում, որը նվիրված Էր ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի՝ Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերն օրինական ճանաչելու վերաբերյալ դոկտրինային:

«Իսրայել պետությունը կայուն խարիսխ Է Մերձավոր Արեւելքի փոթորկոտ ջրերում: Մենք ամուր կանգնած ենք նրանց դեմ-հանդիման, ովքեր ձգտում են մեզ ոչնչացնել: Բոլոր նրանք, ովքեր կհարձակվեն մեզ վրա, կործանիչ հարված կստանան»,- ասել է նա: 

Նաթանյահունի խոսքով՝ Իսրայելը պաշտպանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, և որ Թրամփին կարելի է շնորհավորել նրա «արագ, վճռորոշ եւ համարձակ» գործողությունների համար:

Սա Իսրայելի վարչապետի՝ հրապարակավ արված առաջին հայտարարությունն Է, որը հնչել Է Իրաքում տեղակայված ամերիկյան բազաներին Իրանի հասցրած հարվածից հետո:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Իրաք, Բենիամին Նաթանյահու, Դոնալդ Թրամփ, Իսրաել, ԱՄՆ, Իրան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon