«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի օգնությունից

Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի օգնությունից

«Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննված ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի օգնությունից, Ֆեյսբուքյան  իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Ի պատասխան մի քանի լրատվամիջոցների կողմից արված հարցումների, տեղեկացնում եմ, որ նախագահ Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի օգնությունից: Եթե հարցաքննությունը շարունակություն ունենա, այդ մասին հանրությունը կտեղեկացվի մեր կողմից»,- գրել է Արման Մուսինյանը:

Փետրվարի 7-ին Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունում «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը տևել է 1.5 ժամ:

Նյութը հասանելի է նաև ռուսերեն