Նախագահականի արձագանքը՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների նամակի կապակցությամբ

Պաշտոնական 23.09.2020   19:00   158

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության արձագանքը՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների բաց նամակի կապակցությամբ
Սեպտեմբերի 21-ին նախագահական նստավայրում տեղի ունեցած պետական պարգևների հանձնման արարողության ժամանակ նախագահ Սարգսյանն իր խոսքում նշել էր. 

«Ես մաղթում եմ, որ մեր բոլոր բժիշկները, բժշկական սպասարկման աշխատողները՝ շտապօգնության վարորդներից սկսած մինչև բժիշկներ, գլխավոր բժիշկներ, իրենց արժանին և գնահատականը ստանան մոտ ապագայում, որովհետև նրանք բոլորը հսկայական ներդրում ունեն կորոնավիրուսի դեմ պայքարում»:

Հանրապետության նախագահը չի կարող պետական պարգևներով պարգևատրել կամ պատվավոր կոչումներ շնորհել իր հայեցողությամբ: Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի՝ Հանրապետության նախագահը պետական պարգևներով պարգևատրում և պատվավոր կոչումներ շնորհում է համապատասխան միջնորդության հիման վրա: Հանրապետության նախագահին միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեն ՀՀ վարչապետը, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահները:

Ինչ վերաբերում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների նամակին, այդ կապակցությամբ նախագահ Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը կապ է հաստատել նրանց ներկայացուցչի հետ և հրավիրել հանդիպման Հանրապետության նախագահի նստավայր: 

Նշենք, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների նամակին  արձագանքել է նաև  վարչապետի խոսնակը:
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Նորք» ԻԿՀ, Արմեն Սարգսյան, «Նորք» ինֆեկցիոն, բաց նամակ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon