Նենսի Փելոսի. Ամերիկան և աշխարհը չեն կարող պատերազմ թույլ տալ իրենց

Տարածաշրջան 08.01.2020   13:00   360

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Իրանին կոչ է արել դադարեցնել բռնությունը, իսկ ԱՄՆ-ի վարչակազմին՝ վերջ դնել «անհարկի սադրանքներին»:

«Ուշադրությամբ հետևում եմ իրադրությանն Իրաքում ամերիկյան զորքերի հրթիռակոծումներից հետո: Մենք պետք Է ապահովենք մեր զինծառայողների անվտանգությունը, ներառյալ անհարկի սադրանքների դադարեցումը վարչակազմի կողմից և պահանջենք, որ Իրանը վերջ դնի բռնությանը: Ամերիկան և աշխարհը չեն կարող պատերազմ թույլ տալ իրենց»,- գրել նա Twitter-ում:

Կոնգրեսականների մի մասը պահանջել է նախագահ Թրամփից մանրամասն ուսումնասիրել տեղի ունեցածը և քննարկումը տեղափոխել Կոնգրես:

Միաժամանակ, Պենտագոնը հայտնել է, որ ցանկացած պահի պատրաստ է պատասխան հարված հասցնել Իրանին:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ զգուշացրել է, որ եթե Վաշինգտոնը պատասխանի, ապա Թեհրանը կարող է հարված հասցնել հենց Միացյալ նահանգներում:

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը նշել է, որ իրենք այժմ ուժեղացրել են իրենց բոլոր հենակետերը ողջ տարածաշրջանում: ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմ չի ուզում, սակայն պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ` արյունահեղությունից խուսափելու համար:

Այս գիշեր Իրաքում հրթիռակոծվել են Այն Ասադի և Էրբիլի ռազմաբազաները, որտեղ տեղակայված են ամերիկյան և կոալիցիոն զինված ուժերը, և մի շարք այլ ռազմական օբյեկտներ: Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Իրան, Իրաք, Նենսի Փելոսի, ԱՄՆ Կոնգրես, Դոնալդ Թրամփ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon