«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին (տեսանյութ)

«Շնորհավորում եմ ՏԻՄ ընտրություններում հաղթած բոլոր թեկնածուներին, շնորհավորում եմ իր ընտրությունը կատարած Ազատ ժողովրդին», գրել է ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ-իտալական բիզնես համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ Աբովյանում կայացած ընտրություններին: Նա նշեց՝ Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ, հաղթել է ժողովրդավարությունը: ՔՊ թեկնածուի պարտության մասին խոսելով՝ նա նշեց.

«Հեղափոխությունը դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ՝ պարտվեն: Եթե հիշում եք, հեղափոխությունից առաջ երկար տարիներ ամենաառաջնային կարգախոսը ՀՀԿ մենաշնորհի վերացման անհրաժեշտությունն էր, որի մասին խոսում էին բոլոր քաղաքական ուժերը, այնպես որ ևս մեկ անգամ այս ընտրություններով արձանագրվեց՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար երկիր է, որտեղ քաղաքացիները իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունը, և իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար»:

Փաշինյանը կրկին ընդգծեց՝ ՀՀ-ում ժողովրդի իշխանությունն է հաստատված: Դիտարկմանը՝ արդյո՞ք սա իր վարկանիշի անկման վկայությունն է, Փաշինյանը հիշեցրեց՝ Կապանի քաղաքապետի ընտրություններին իրենց թեկնածուն պարտվեց, հետո արդար ընտրություններ եղան, Սյունիքի մարզում «Իմ քայլը» դաշինքը 70 տոկոս ձայն հավաքեց: Վարչապետը հորդորեց այսօրվա իրողությունները հին արշինով չչափել, այսինքն՝ ընտրությունների ժամանակ, անկախ նրանից՝ որ թեկնածուն կհաղթի, հաղթում է հեղափոխությունը և ժողովուրդը: Դա, ըստ Փաշինյանի, ամենակարևոր արձանագրումն էր: