«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 1-ին զանգահարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շնորհավորել և բարեմաղթանքներ հղել ՀՀ վարչապետին տարեդարձի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համահագործակցության ուղղությամբ առաջիկա անելիքները:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ էր հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է. 

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: 

Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ:

Կցանկանայի վերահաստատել  պատրաստակամությունը՝ շարունակելու Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղությամբ կառուցողական երկխոսությունը և համատեղ սերտ աշխատանքը, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում գործընկերային փոխգործակցությունը»: