Նորօրյա հերոսները կպարգևատրվեն (տեսանյութ)

Արցախ 03.11.2020   13:13   210

ՊԲ 4 զինծառայողներ ներթափանցել են թշնամական ուժերի թիկունք, ոչնչացրել արցախյան դիրքերի ուղղությամբ աշխատող ականանետային դասակի ամբողջ անձնակազմը։ Տղաներն իրենց հերոսական առաքելությունն այսքանով չեն ավարտել. դատարկաձեռն չեն վերադարձել։ Թշնամուց առգրավել են կարևոր փաստաթղթեր ու սպառազինություն ու բարեհաջող վերադարձել:

ՊԲ-ն հրապարակել է տեսանյութ, որում երևում է առգրավված իրերի մի մասը. դրանք շարքում անձը հաստատող փաստաթղթեր են, նշումներով հեռախոսագիրք-նոթատետր, կնքված փաստաթղթեր, ցուցակներ, լուսանկար և այլն։

Հերոս զինծառայողներն են Արամ Հայկի Զոհրաբյանը, Նվեր Սամվելի Ավանեսյանը, Արթուր Իսակի Սարկիսյանը և Արայիկ Կամոյի Հարությունյանը:

«Բարոյամարտական բարձր հատկանիշներ դրսևորելու, անձնական խիզախության ու մարտական բարդ առաջադրանքը անթերի իրականացնելու համար տղաները ներկայացվել են պետական բարձր պարգևների»,- նշված է ՊԲ հաղորդագրության մեջ։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նորօրյա հերոսները

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon