Նորքի տարեցների տան 40 բնակչի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Կարևոր 16.05.2020   17:32   652

Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 ծերերի, ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ կորոնավիրուսային հիվանդություն է հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

«Սա հիվանդության տարածման շատ վտանգավոր օջախ է` հաշվի առնելով պացիենտների տարիքը և ուղեկցող խրոնիկական հիվանդությունները:

Արդեն 2 օր է տեղում աշխատում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները` պացիենտների առողջական վիճակը գնահատելու և հսկելու համար: Այսօրվանից կազմակերպվում է նաև նրանց տեղափոխումը հիվանդանոցային հաստատություններ` հետագա բուժումը ապահովելու համար»,- ֆեյսբուքի իր էջում գրել է նա:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, Նորքի տուն ինտերնատ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon