«Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետն այս գիշեր ազատ է արձակվել

Քաղաքական 02.09.2020   12:28   203

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետ Սամվել Մկրտչյանն այս գիշեր՝ ժամը 02:30-ի սահմաններում, ազատ է արձակվել՝ գրում է «ՀԺ»-ն:Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վահե Սիսակյանի նախագահությամբ, գիշերը մերժել է նրան կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը:

Սամվել Մկրտչյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու մեջ: Ըստ ՀՔԾ-ի՝ մեղադրանքը նույն հիմնարկի կալանավոր, որպես քրեական հեղինակություն հայտնի Վահագն Աբգարյանին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում է:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Նուբարաշեն» ՔԿՀ, Սամվել Մկրտչյան, Վահե Սիսակյան, Վահագն Աբգարյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon