Պաշտոնական
Նոյեմբերի 1-ից շուն և կատու պահող երևանցիները պետք է պարտադիր հաշվառեն կենդանիներին, այլապես կտուգանվեն
Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանը, Երևանի ավագանին, ընտանի կենդանիների պահման կանոններում վերջերս կատարած փոփոխություններով, հստակեցրեց, թե որտեղ և ինչպես է արվելու հաշվառումը:
«Կանոնների մեջ սահմանվեց մի քանի կետ: Առաջինը ընտանի կենդանիների հաշվառման գործընթացն է, 2-րդը անասնաբուժական սպասարկման վերաբերյալ պահանջն է, ինչը կապված է քաղաքացիների և կենդանիների անվտանգության հետ, և 3-րդը թույլտվությունների տրամադրման գործընթացն է»,-մանրամասնում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը:
Այն քաղաքացիները, որոնք չեն հաշվառի իրենց կենդանիներին ստիպված կլինեն կանոների խախտման համար վճարել տուգանք:
Ամբողջական՝ այտեղ