«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար

Նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է նշանակել: Այս մասին նշված է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում ներկայացրել է նոր փոխնախարարին:

«Տիկին Անդրեասյանը 2003-2019 թթ. աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում որպես հանրակրթությունում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ծրագրի մասնագետ, այնուհետ՝ ղեկավար, բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, 2017-ից՝ ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ։ 

Երևանի պետական համալսարանի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս է։

2012 թվականին եղել է ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը մշակող աշխատանքային խմբի անդամ, իսկ 2012-2015 թվականներին՝ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի սոցիալական չափայնության և հարատև կրթության աշխատանքային խմբի հայաստանյան ներկայացուցիչ։
2013 թվականից ներգրավված է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության հետազոտական ծրագրերում։ 
2016 թվականից Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ է։ 

Մի շարք հրապարակումների հեղինակ է։ Անկուսակցական է»։