Ո՞ր ոլորտի տնտեսվարողները կկարողանան գործունեությունը սկսել մայիսի 4-ից (տեսանյութ)
Հարցազրույց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի հետ։
Մայիսի 4-ից կհանվեն մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումները և կվերացվեն տնտեսական գործունեության մի շարք տեսակների սահմանափակումները։
Կբացվի մշակող արդյունաբերությունը՝ գործունեության բոլոր տեսակներով։
Կգործեն այն ռեստորանները, սրճարանները, որոնք կունենան բացօթյա տարածք:
Կթույլատրվի վարսավիրանոցների և գեղեցկության սրահների գործունեությունը։