Օդի ջերմաստիճանը կնվազի 17-20 աստիճանով

Տեղեկատու 18.01.2021   11:00   150

Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիույթուն, ճանապարհներին մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը 19-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։

Հանրապետության տարածքում՝

Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերը բոլոր շրջաններում, 20-ի ցերեկը և 21-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ,  իսկ 19-ից՝ բոլոր շրջաններում՝ ձյան տեսքով։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 19-22-ն աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։

Երևանում՝

Հունվարի 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 19-ից՝ ձյան տեսքով։

Հունվարի 18-ի ցերեկը մայրաքաղաքում կդիտվի +5+7 աստիճան:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon