«Ոստիկանությունում խոշտանգումները շարունակվում են. այս անգամ զոհը աշխարհի չեմպիոն Արմեն Ղազարյանն է»

Հասարակություն 17.09.2020   12:00   165

 «Մեդիա կենտրոն»-ում տեղի կունենա մամուլի ասուլիս «Ոստիկանությունում խոշտանգումները շարունակվում են. այս անգամ զոհը աշխարհի չեմպիոն Արմեն Ղազարյանն է» թեմայով։ 

Բանախոսներ՝
Արմեն Ղազարյան, տուժող 
Արա Ղարագյոզյան, տուժող Արմեն Ղազարյանի փաստաբան 
Աստղիկ Պապիկյան, տուժող Արմեն Ղազարյանի փաստաբան 

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ռեկորդակիր՝ ծանրորդ Արմեն Ղազարյանի պնդմամբ՝ Նոր Նորքի ոստիկանության աշխատակիցները բռնություն են գործադրել իր նկատմամբ, ինչպես նաև պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող արտահայտություններ թույլ տվել։

Դեպքը տեղի է ունեցել 2020 թ սեպտեմբերի 6-ին Նոր Նորքի ոստիկանության բաժնում։

Կատարվածի վերաբերյալ Արմեն Ղազարյանը դիմում է ներկայացրել Ոստիկանության Երևանի քաղաքային վարչություն և Հատուկ քննչական ծառայություն։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նոր Նորքի ոստիկանություն, Արա Ղարագյոզյան, Արմեն Ղազարյան, խոշտանգումներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon