«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Եղանակը Հայաստանում. Օդի ջերմաստիճանն այսօր կբարձրանա ևս 2-3 աստիճանով

Եղանակը Հայաստանում. Օդի ջերմաստիճանն այսօր կբարձրանա ևս 2-3 աստիճանով

Օգոստոսի 10-14-ի ցերեկը՝ ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40+42 աստիճան տաքություն։ 
Օգոստոսի 12-15-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Օգոստոսի 12-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում՝
Օգոստոսի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-3 մ/վ, օգոստոսի 12-15-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 11-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևանում`
Oգոստոսի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում ցերեկայաին ժամերին կդիտվի +39 +41 աստիճան:

Նշենք, ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի», երեկ հանրապետությունում դիտված առավելագույն ջերմաստիճանները՝
▪️ Արարատ՝ 42.0
▪️ Արտաշատ՝ 40.1
▪️ Ուրցաձոր, Մերձավան՝ 40
▪️ Արմավիր՝ 39.5
▪️ Արենի՝ 40.5
▪️ Մեղրի՝ 39.8
▪️ Երևան՝ 40.0 աստիճան։