Ուկրաինայում Հայաստանի դեսպանի ուղերձը՝ հայ համայնքների անդամներին

Պաշտոնական 25.07.2020   21:20   425

Ուկրաինայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

ՈՒՂԵՐՁ

Սիրելի հայրենակիցներ,

Դիմում եմ և՜ Ուկրաինայում բնակվող/գտնվող Հայաստանի քաղաքացիներին, և՜ ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացիներին։

Վերջին օրերի՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղի ունեցած՝ Ադրբեջանի հրահրած մարտական գործողություններն իրենց արձագանքն են գտնում նաև աշխարհի տարբեր տարածաշրջաններում։

Բազում երկրներում, այդ թվում Ուկրաինայում, արձանագրվում են ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության, նրանց գույքը վնասելու կամ ոչնչացնելու առանձին փորձեր: Բարեբախտաբար, իրավիճակը վերահսկողությունից դուրս չի եկել։

Խնդրում ենք.

  • ցուցաբերել զգոնություն,
  • չտրվել որևէ սադրանքի,
  • առայժմ ձեռնպահ մնալ, հատկապես ուշ ժամերին, ակումբներ, ռեստորաններ, զվարճանքի օբյեկտներ միայնակ կամ փոքր խմբով այցելելուց, առավելևս որ COVID-19-ով վարակվելու վտանգը չի սպառվել,
  • մինչև լարվածության ավարտը հնարավորինս սահմանափակել մթերային շուկաների այցելությունները։

Դեսպանությունն ըստ անհրաժեշտության կապի մեջ է Ուկրաինայի իրավապահ մարմինների, ՈւՀՄ, հեղինակություն վայելող անհատների հետ։ Ուկրաինայի իրավապահներն այս օրերին հատկապես աչալուրջ են և ձեռնարկում են հնարավոր միջոցներն՝ ազգամիջյան միջադեպերը կանխելու նպատակով։

Արտակարգ իրավիճակներում անմիջապես կապ հաստատել․

  • Ուկրաինայի ոստիկանության մարմինների (հեռախոս- 102),
  • Ուկրաինայի հայերի միության (հեռախոս-0800503311),
  • Ուկրաինայում ՀՀ դեսպանության (հեռախոս-0442349005)
  • Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսության (հեռախոս 0487039176) հետ։

Տիգրան Սեյրանյան
ՀՀ դեսպան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         հայեր, Ուկրաինա, Տիգրան Սեյրանյան, դեսպանություն, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon