Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3549 մարդ

Կարևոր 07.09.2020   11:04   254

Սեպտեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44845 դեպք, որոնցից 40121-ն` առողջացած, 900-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3549 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 219177 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1038 թեստավորում, որից ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 62 նոր դեպք և 32 առողջացած (ախտահանման պատճառով հիմնական լաբորատորիան կիրակի օրերին չի աշխատում):

Մահվան դեպքերի վերաբերյալ.

պացիենտները եղել են 70 (տղամարդ), 65 (կին) և 50 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon