Պարետ. Արգելվում է սրճարաններում կենդանի երաժշտություն, պարեր

Պաշտոնական 04.06.2020   10:07   484

Այսօրվանից՝ հունիսի 4-ից ուժի մեջ են մտնում արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխություններ և լրացումներ։

Մասնավորապես՝

  • Այսուհետ, բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների դեպքում և ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս:
  • Մշակվել են սանիտարահամաճարակային և անվտանգության կանոններ՝
  • Հյուրանոցների համար,
  • Երկարատև խնամքի հաստատությունների համար,
  • Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների իրականացման համար:

Ընդ որում, բարերի եւ սրճարանների, գարեջրատների, պանդոկների համար սահմանվել է, որ բացառվում են ուղեկցող ֆոնային երաժշտությունից զատ կենդանի երաժշտության մատուցմամբ կատարումները, ինչպես նաեւ սոցիալական սերտ շփում պահանջող միջոցառումները՝ պարերը, զվարճանքի եւ ժամանցի այլ գործողությունները:

Հարսանիքների, հանդիսավոր միջոցառումների համար սահմանվել է սրահների տրամադրում` ոչ ավելի, քան 5 հոգու մասնակցությամբ միջոցառումների համար, դարձյալ բացառվում են ուղեկցող ֆոնային երաժշտությունից զատ կենդանի կամ վերարտադրված երաժշտության մատուցմամբ կատարումները, ինչպես նաև՝ սոցիալական սերտ շփում ենթադրող այլ միջոցառումները, այդ թվում՝ պարերը, ժամանցի և զվարճանքի այլ գործողությունները:

Մանրամասները՝ Այստեղ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, արտակարգ դրություն, պարետ, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon